055 326533
Մեր Մասին
Հիմնադրվելով 2019 թվականին, Chargers.am-ը հանդիսանում է Հայաստանում առաջին օնլայն խանութը որը ներկայացնում է բոլոր տիպի էլեկտրամոբիլների համար նախատեսված, բազմաթիվ լուծումներ աշխարհահռչակ ընկերություններից


Պատմություն
Ընկերությունը հիմնադրվել է Կարեն Դերձյանի և Արմինե Գինոսյանի կողմից։
Բնապահպանական ծրագրերի Հայաստան բերելու գաղափարը ծագել է դեռ 2010 թվականին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ բնապահպանական առկա խնդիրները տեսանելի էին դառնում երկրում, բազմաթիվ ցույցեր, բողոքի ակցիաներ և այլ բնապահպանությնն ուղղված միջոցառումներ էին տեղի ունենում Հայաստանում։
- ecoLED. 2010 թ.-ին 5 ընկերներ ստեղծեցին Հայաստանում LED լույսեր ներկրող առաջին ընկերություններից մեկը: Այն ժամանակ LED լույսերը շատ նորարարական էին և ընկերությունը լավ արդյունքներ ցույց տվեց: Նաև մեր ընկերության աշխատանքի շնորհիվ Հայաստանում LED լուսատուների շուկան կտրուկ փոխվեց և բավականին զարգացում ապերց, բերելով ոլորտի անդառնալի նորարական փոփոխությունների։
- ecoPUB. 2011 թ.-ին 3 ընկերներով սկսեցինք մեկ այլ անսովոր բիզնես` բացելով փաբ Երևանի սրտում, որը լիովին տարբերվում էր այն ժամանակվա փաբերից: Այն առաջին լիովին չծխող վայրն էր, որտեղ ապրանքներն ու ոգելից խմիչքները ունեին օրգանական սերտիֆիկատ: ecoPUB-ը փոխեց հանրային սննդի ոլորտը Երևանում և այդ ժամանակներից քաղաքի սրճարանը սկսեցին ձևափոխվել դառնալով չծխող և առաջարկեցին նոր մենյուի հատված օրգանական պարունակությամբ:
- Plug.am. Գաղափարը ծագել է դեռ 2017-ին Կալիֆորնիա կատարած ճանապարհորդության ժամանակ: Բարեբախտաբար, այտ այցելության ժամանակ հիմնական թաղամասը որտեղ բնակվում էինք շատ ժամանակակից էր և բնությանը մոտ։ VW eGolf-ը այն ամենօրյա «տեսարան» էր, որը դրդեց էլեկտրամոբիլների մի քանի փորձնական թեստ դրայվեր կատարել, և ակա վերադառնալով Հայաստան` լիցքավորման կայանների ցանցի ստեղծման գաղափարը սկսեց իր ակտիվ ճանապարհը: Համագործակցելով Armenian Energy Agency հիմնադրամի հետ `ցանցը սկսեց աճել, և այժմ մենք ունենք 25 լիցքավորման կայան ամբողջ հանրապետությունում, որոնք բոլորը անվճար են: Plug.am-ը փոփոխություններ բերող նախագիծ էր, որը խրախուսում էր առաջին օգտվողներին գնել էլեկտրամոբիլներ, ավելին, ծրագրի ընթացքում կառավարությունը նաև ներգրավվեց ոլորտի համար հավելյալ խթաններ ավելացնելով:
Տեսլական
Տրանսպորտի էլեկտրաֆիկացումը այլընտրանք չունի, ուստի մենք գնում ենք դրան և նպաստում ենք մեր գաղափարի տարածմանը ողջ Հայաստանում: Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերը և լիցքավորման կայանները պետք է լինեն ամենուր և ներկայացվող սարքավորումները պետք է լինեն իրենց ոլորտում լավագույնը։
Առաքելություն
Մենք առաքելություն ունենք հայ օգտվողներին տրամադրել բարձրակարգ սարքավորումներ և ծառայություններ: Մենք ներկայացնում ենք միայն հուսալի ապրանքանիշեր, ամենավստահելի ապրանքատեսակներով` երաշխիքային սպասարկմամբ և ետերաշխիքային ծառայություններով :
Միացեք մեր թիմին
Ցանկանում եք համալրել մեր շարքե՞րը, դիմեք հիմա՛
