Chargers.am-ի հերթական նշանակալի նախագիծը իրականացվեց Porsche Armenia-ի հետ համագործակցության շրջանակներում։ Ընկերության տարածքում տեղադրվեց հզոր և ժամանակակից Supernova Wallbox 150 kW արագ լիցքավորման կայան։
Տեղադրված կայանը համալրված է 2 CCS2 միակցիչներով, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ լիցքավորել երկու էլեկտրական մեքենա՝ ապահովելով արագ, արդյունավետ և հարմարավետ լիցքավորում։