DUOSIDA-ն էլեկտրամոբիլների լիցքավորման ոլորտում ճանաչված և վստահելի բրենդ է, որը հիմնադրվել է 2004 թվականին։ Այն հայտնի է բարձրորակ և մատչելի լիցքավորման լուծումներ արտադրելով և հանդիսանում է էլեկտրամոբիլի լիցքավորման GB/T ինտերֆեյս ստանդարտի մշակողներից մեկը։ DUOSIDA-ն էլեկտրական լիցքավորիչների և սարքավորումների ոլորտի ամենահին արտադրողներից է՝ իր արտադրանքը արտահանելով աշխարհի բոլոր մայրցամաքներ։
DUOSIDA լիցքավորիչները արտադրվում են միջազգային որակի և անվտանգության խիստ պահանջներին համապատասխան և ունեն անհրաժեշտ սերտիֆիկացումներ, ինչը երաշխավորում է անվտանգ, կայուն և վստահելի շահագործում։ Սարքերը ունեն CE (Եվրոպա) սերտիֆիկացում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը Եվրոպական Միության անվտանգության, առողջապահության և շրջակա միջավայրի պահանջներին և պարտադիր է եվրոպական շուկայում վաճառվող սարքավորումների համար։ Բացի այդ, լիցքավորիչները ունեն նաև EAC (Eurasian Conformity) սերտիֆիկացում, որը վկայում է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանությունը և համարժեք է ԵՄ-ում կիրառվող CE նշանին։